Թուրքիայի Գերագույն դատական խորհուրդը չեղարկել է Անկարայի դատարանի որոշումը, որով թույլատրվում էր մայրաքաղաքում Աք Սարայ նախագահական պալատի շինարարությունը՝ հայտնել է Թուրքիայի Ճարտարապետների պալատի Անկարայի բաժնի ղեկավար Թեզջան Քարաքուշ Ջանդանը:
ՀՅԴ պատգամավորները և «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը համատեղ «Հանրաքվեի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ են ներկայացրել ԱԺ:
Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ավարտված դատաբժշկական և գենետիկ փորձաքննությունները տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներին թույլ են տալիս ասել, որ ընտանիքի հայրը փորձել է դիմադրել՝ ստանալով բազմաթիվ վնասվածքներ։
Անցումային շրջանում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմանների հետևանքով հայ ընտանիքը սկսեց թուլանալ` ամուսնությունների թիվը երկրում շեշտակի անկում ապրեց, ամուսնալուծությունները կրկնակի ավելացան, ծնելության մակարդակը նվազեց:
ԱՄՆ-Իրան բանակցությունները, որոնք փաստացի տապալվեցին Իսրայել-Իրան պատերազմի պատճառով, Հայաստանի համար միանշանակ դրական հետևանքներ էին ունենալու՝ պայմանավորվածությունների հասնելու դեպքում։ Նույնը, բնականաբար, վերաբերում էր նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, որտեղ ևս զգալի առաջընթաց չկա...